Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում, որտեղ տեղակայված ընտրատեղամսում քվեարկել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը,  միջադեպ է տեղի ունեցել: Երեք աղջիկներ մերկացել են մինչեւ գոտկատեղը եւ վանկարկել հակակառավարական կարգախոսներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղջիկներն իրենց վրայից նետել են հագուստը եւ բղավելով մոտեցել քվեատուփերին: Նրանց մարմինների վրա գրություններ են եղել: Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց կալանավորել են եւ նստեցնելով ոստիկանական մեքենան` տարել:

Աղջիկներից մեկը լրագրողներին ասել է, թե FEMEN շարժման ներկայացուցիչներ են:Ուկրաինական FEMEN շարժման ներկայացուցիչները նմանատիպ ակցիաներ են իրականացնում ոչ միայն Ուկրաինայում, այլեւ նրա սահմաններից դուրս: