News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Նոր Հարավային Ուելսի  նախկին նահանգապետ Բոբ Կարի նշանակումը արտգործնախարարի պաշտոնում: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբում, Կարը նկատելի ավանդ է ունեցել Ավստրալիայում Հայ դատի հարցերի քննարկմանը:

«Մենք համոզված ենք, որ ԱԳ նախարարի պաշտոնում Կարի նշանակումը եւս մեկ քայլով կմոտեցնի Ավստրալիան Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-հայտարարել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանը:Նշենք, որ Նոր Հարավային Ուելսը դեռ  1997 թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչում մեծ ներդրում է ունեցել հենց Կարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ