News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Վլադիմիր Պուտինի իշխանության վերադառնալը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Մոսկվայի ունեցած դիրքորոշման փոփոխության: Իր կարծիքը Իսկանդարյանը հայտնել է այսօր` մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում: 

«Ես նրանց շարքին չեմ դասվում, ովքեր կարծում են, որ Մեդվեդեւն ունի ինքնուրույն կարծիք ինչ-որ բանի վերաբերյալ,  այդ պատճառով էլ չեմ կարծում, որ  ինչ-որ բան կփոխվի: Մեդվեդեւի օրոք էլ որոշումներն ընդունվում էին այն նույն տեղում, ինչ-որ ընտրություններից առաջ եւ այժմ», - նշել է քաղաքագետը: Ըստ փորձագետի` ներքին խնդիրներից ելնելով, Մոսկվան, այնուամենայնիվ, ստիպված կլինի կրճատել  իր հետաքրքրությունների վեկտորն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

«Խոսքը չի գնում վեկտորի փոփոխության, այլ կրճատման մասին: Ռուսաստանն իր քաղաքականությունը կտրուկ չի փոխի», - նշել է Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա քաղաքական կարիերայի վրա, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ «բոլոր հանճարեղ տեսություններին այն մարդկանց մասին, ովքեր նստած են սեղանի տակ եւ ովքեր թելերով կապված   են Կրեմլին,  վերաբերվում է հումորով»: Ըստ քաղաքագետի համոզման` Ռուսաստանի ընտրությունները ոչ մի ուղղակի ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա: «Ռուսաստանը ոչ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակն ունի, ոչ էլ Քոչարյանի», - ավելացրել է Իսկանդարյանը:

Ըստ նրա` Հայաստանի վրա  ազդեցությունն այն է լինելու, որ Ռուսաստանն ավելի կկենտրոնանա իր սեփական խնդիրների վրա, ինչն էլ կանդրադառնա ԱՊՀ-ի բոլոր երկրների հետ հարաբերություններին: Որպես օրինակ` փորձագետը բերել է դեպի Իրան երկաթգիծ եւ ԱԷԿ կառուցելու նախագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ