News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հետ։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իշխանությունները Թուրքիայում ապրող բոլոր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին առանց խտրականության են վերաբերվում։  Դավութօղլուն հիշեցրել է, որ թե’ նախկինում, թե’ ներկայումս ազգությամբ հայերը կարեւոր պաշտոններ են զբաղեցրել։

«Դարեր ի վեր այս հողերը խաղաղության կենտրոն են եղել եւ մեր հայ քաղաքացիները ամենաբարձր պետական պաշտոններ են զբաղեցրել։ Պարոն Աջեմօղլուին էլ (ստամբուլահայ հայտնի տնտեսագետ-խմբ) առաջարկեցինք դեսպան դառնալ»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, Թուրքիայում դրական փոփոխություններ տեղի են ունենում, սակայն դրանց հետ մեկտեղ կան նաեւ տխրեցնող փաստեր։ «Նախորդ կիրակի Թաքսիմի հրապարակում Խոջալուի իրադարձությունների հիշատակման միջոցառմանը հայերին վիրավորող կարգախոսներ են եղել։ Հայ համայնքը շատ վրդովված է այդ վիրավորանքներից»,-ասել է Աթեշյանը։

Հանդիպման վերջում արք. Աթեշյանը Թուրքիայի արգործնախարարին Օսմանյան ժամանակաշրջանում ապրած հայերի մասին գիրք է նվիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ