News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն անհրաժեշտ չի համարում արգելել գործարարներին առաջադրվել մեծամասնական ընտրատարածքներում: Այդ մասին, այսօր` մարտի 5-ին, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ քաղխորհուրդը շարունակում է մնալ այն կարծիքին, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը դեռ վաղաժամ է. «Ուստի ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել մեծամասնականով առաջադրվող այս կամ այն թեկնածուին սատարելու մասին»:

Այդուհանդերձ, ՀՀԿ համամասնական ընտրակարգում չեն ընդգրկվի անձինք, որոնք հասարակությանը հայտնի են որպես ձեռնարկատերեր: Ըստ Սահակյանի, այս հարցում կուսակցության դիրքորոշումը չի փոխվել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ