News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում, այսօր` մարտի 5-ին, տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը  հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները եւ հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը:

Հաջորդ հարցով հաստատվել է նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ