News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ բաց եւ արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների արդյունքներն այն փաստի վկայությունն են, որ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը լի է հասարակության հետագա վերափոխման եւ երկրի արդիականացման ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ ներուժով եւ վճռականությամբ:

Համոզված եմ նաեւ, որ մեր պետությունների միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կստանա` զարգանալով մեր տնտեսությունների հետագա ինտեգրման ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին եւ սրընթաց փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան:

 Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, նախանշված բոլոր գաղափարների իրականացում եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու եւ դժվարին պաշտոնում»:

Նշենք, որ կիրակի` մարտի 4-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է ընտրողների մոտ 64 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ