News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ դասախոսներ: Այս մասին այսօր` մարտի 5-ին, Երեւանի զորամասերից մեկի զինծառայողների հետ հանդիպմանը հայտնել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը:

«Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում: Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին եւ կօգնի նաեւ այդ հարցում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Նշենք, որ կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ եւ դեռեւս կիրականացվի հանրապետության երկու զորամասերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ