News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մարտի 5-ին, Պրահայում մասնակցել է ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների, Վիշեգրադյան քառյակի` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, եւ մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ներկայացրել է Հայաստան- ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը` ընդգծելով, որ արդեն համաձայնեցվել են Ասոցացման համաձայնագրի 24 գլուխներ, սկսվել են մուտքի արտոնագրային ռեժիմի  դյուրացման բանակցությունները, եւ առաջիկայում  կմեկնարկի խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացը, որոնք հայկական կողմը մտադիր է եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին հասցնել սեղմ ժամկետներում: Նախարար Նալբանդյանը խոսել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացից:

Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրուցակիցները քննարկել են մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձել են Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացին` գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների շուրջ:

Հանդիպման օրակարգում էին նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

ՀՀ ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունն ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի»:

Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր են փոխանակել Հայաստան- ԵՄ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Հունգարիա ՀՀ Նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 

Նույն օրն, ավարտելով այցելությունը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Բրյուսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ