News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պրահայում Ադրբեջանի դեսպանության առջեւ այսօր` մարտի 5-ին, տեղի է ունեցել Սումգայիթի ոճրագործությունը դատապարտող ցույց: Ցույցն արտոնել էր Պրահայի քաղաքապետարանը:

Ցույցի շուրջ հինգ տասնյակ չեխահայ մասնակիցները՝ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, Սումգայիթի ոճրագործությունը եւ Ադրբեջանում հակահայական հիստերիան  դատապարտող պաստառներով, պահանջել են Ադրբեջանի իշխանություններից պատժել Սումգայիթի կոտորածների պատասխանատուներին, վերջ դնել պետական մակարդակով ռասայական խտրականությանը եւ ռազմատենչ քարողչությանը:

Ցույցի մասնակիցները անցորդներին տեղեկացրել եւ Սումգայիթի ոճրագործության մասին նյութեր էին տրամադրել: Ցույցի վերջում Ադրբեջանի դեսպանության առջեւ մոմավառություն եւ երթ է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ