Մադագասկարին պատուհասած «Իրինա» աղետալի փոթորկի զոհ է դարձել 65 մարդ:
Ամենից շատ տուժել է կղզու արեւելյան ափը, որտեղ քամու արագությունը գերազանցել է 200 կմ/ժ-ը: Փոթորկի պատճառով ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել հեռանալ տներից:
Փոթորիկը հասել է նաեւ մայրցամաքային Աֆրիկայի հարավ-արեւելք: Մեկ մարդ զոհվել է Մոզամբիկում, իսկ ՀԱՀ-ի Դուրբան քաղաքում փակվել են լողափերը, նավերին արգելել են լքել տեղի նավահանգիստը:
Մադագասկարում ցիկլոնային տարեշրջանը սովորաբար սկսվում է նոյեմբերին եւ ավարտվում փետրվարին: 2012թ. փետրվարին կղզուն վրա հասած «Ջովաննա» տրոպիկական ցիկլոնի հետեւանքով 35 մարդ զոհվել, հարյուրավորները վնասվածք էին ստացել, հիշեցնում է Lenta.ru-ն:



























