News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ի պատասխան «Արմավիա» ընկերության կողմից այսօր առավոտից հայտարարած անժամկետ գործադուլի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արմավիա» ավիաընկերությունն այսօր` մարտի 6-ին, ժամը 06.45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղեւորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի  կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:

«Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:

Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

Ըստ երեւույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ Ռուսաստանում գործող սակագները:

Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:

Նաեւ տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան»:

Ավելի վաղ «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ին հայտնել էր, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:

«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնեց Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ