News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանն ունի ապացույցներ, որ մի քանի արաբական երկրներ եւ ԱՄՆ-ն զինամթերք են մատակարարում Սիրիայի տարածաշրջան:

Այս մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով Իրանի արտգործնախարարի տեղակալ Հուսեյն Ամիր Աբդոլահիանը:

Նա հայտնել է, որ Իրանը հստակ տեղեկատվություն ունի եւ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի սահմանամերձ քաղաքներ են մատակարարվում տասնյակ հազարավոր միավոր զենք եւ վարձկաններ: Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ մի քանի արաբական երկրների օգնությամբ:

Իրանցի դիվանագետը կարծիք է հայտնել, որ Սիրիայում ցանկացած հնարավոր ռազմական գործողություն խաղ է կրակի հետ, որը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ ամբողջ միջազգային հանրության համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ