News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնն իրականում սպանվել է, պնդում են մարդիկ, որոնք ներկայացել են որպես մահացած երգչուհու եւ նրա նախկին ամուսնու` Բոբի Բրաունի ազգականներ: Նրանք մի քանի անգամ զանգել են քննիչին, ով վարում է քրեական գործը, եւ ասել, թե երգչուհուն սպանել են, բայց որեւէ ապացույց չեն ներկայացրել: Քննիչը չի կարող հստակ ասել, իսկապես զանգողները Ուիթնի Հյուսթոնի ազգականներն են, թե` ոչ:

Զանգողները պնդում են, որ Հյուսթոնին սպանել է նրա ազգականներից մեկը, հայտնել է TMZ-ը:

Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքներն առ այսօր պարզված չեն: Քննիչներն ասում են, որ «մահվան արտաքին պատճառների» մասին խոսք անգամ չկա: Իսկ մահվան հստակ պատճառը կնշեն միայն թունաբանական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 12-ին, Բեւեռլի-Հիլզում 48 տարեկանում: Երգչուհուն թաղել են փետրվարի 19-ին Նյուարքի Ուեսթֆիլդ գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ