News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը համաձայնել է դիպուկահարներին հետ քաշել շփման գծից եւ ստեղծել միջադեպերի հետազոտման մեխանիզմ: Այդ մասին ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Բացի այդ, փորձագետի խոսքով, հակամարտող բոլոր կողմերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է համաձայնության գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեծ լիազորություններ տրամադրելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Ադրբեջանը եւս պետք է դադարի սահմանի վրա ուժի ցուցադրել:

Մեկնաբանելով Ադրբեջանում տարածված այն մտայնությունը, որ «քաջ ազերիները» կարող են կարճ ժամկետներում կոտրել հայկական Զինված ուժերի դիմադրությունը եւ գրավել Ղարաբաղը` Ֆրեյզերը հառետեսորեն է արտահայտվել: «Հայկական զինված ուժերը տակտիկական առավելություն ունեն: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջակա բարձունքների մեծ մասը:

Հաջողության հնարավորություն ունենալու համար ադրբեջանցիները պետք է երեք անգամ քանակական առավելության հասնեն, մինչդեռ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր քանակապես հավասար է 95 հազարի, իսկ հայկական բանակը քանակապես կազմում է 70 հազար մարդ»,-նշել է նա` ընդգծելով, որ այդ պահանջը շոշափում է ոչ միայն մարդկային, այլ նաեւ տեխնիկական ռեսուրս:

«Թեթեւ պատերազմ չի լինելու»,-հայտարարել է Ֆրեյզերը` հավելելով, որ ամենից զատ, ռազմական գործողությունների սկիզբը կսեւացնի Հարավային Կովկասն Արեւմուտքի աչքում` որպես այլըտրանքային տարանցիկ գոտի իր կարգավիճակի առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ