News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի անձնակազմի բրիտանացի վեց զինծառայողներ անհետ կորել են Աֆղանստանում: Ենթադրվում է, որ նրանք զոհվել են, քանի որ այն զրահամեքենան, որով նրանք հերթապահում էին  Հելմենդ նահանգի իրենց շրջանում, պայթել է:

2001 թվականից ի վեր Աֆղանստանի պատերազմի ընթացքում զոհվել են բրիտանացի 404  զինծառայողներ, գրում է KM.RU-ն:

Աֆղանստանում է գտնվում հակաահաբեկչական կոալիցիայի բազմազգ զորաբաժինը, որը գլխավորում են ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարները, եւ ISAF-ի զորաբաժինը` ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հրամանատարության ներքո: Ըստ պաշտոնական տարբերակի` նրանց նպատակն է «Թալիբան» եւ «Ալ Կաիդա» շարժումների դեմ պայքարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ