News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` մարտի 7-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին եւ քննարկել հայ-գերմանական փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստան-Եվրամիություն օրեցօր սերտացող հարաբերությունների համատեքստում նաեւ երկկողմ համագործակցության խթանման անհրաժեշտությունը ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ