News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` մարտի 7-ին, որոշում ընդունեց մի շարք տարածքներ անհատույց օտարել Ռուսաստանի Դաշնությանը: Գործարքը նախատեսված է դիվանագիտական ներկայացուցչությունների համար անշարժ գույքի փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրով, ստորագրված 2011 թ. հոկտեմբերի 24-ին:

Փոխարենը Հայաստանը Մոսկվայում որպես սեփականություն կստանա դեսպանատան շենքը եւ հողատարածքը: Սակայն, ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս սեփականության օտարում իրականացնել, Հայաստանն այդ տարածքը կստանա սիմվոլիկ գնով` 100 տարվա օգտագործման իրավունքով: Դրա դիմաց Ռուսաստանի դեսպանատանը կհատկացվի շենքին կից 300 քառ մետր հողատարածք: Նաեւ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության համար քաղաքացիներից մեկից շենք կգնվի, ինչն արդեն համաձայնեցված է ռուսական կողմի հետ: Բացի այդ` Աղվերանում Ռուսաստանին կհատկացվի 3 հա («Աղվերան» հանգստի բազան), որը մինչ այդ 49 տարով անհատույց օգտագործման էր տրվել ՌԴ դեսպանատանը: Իսկ Երեւանի Վահագնի թաղամասի հարեւանությամբ 1 հա կառանձնացվի` Ռուսաստանի դեսպանի կեցավայրը կառուցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ