News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 97 ավագ դպրոցում բացահայտվել է կեղծ ատեստատների վաճառքի դեպք: NEWS.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր` մարտի 7-ին, ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկություն է կատարել դպրոցի տնօրեն Հակոբ Խրիմյանի աշխատասենյակում ու բացահայտվել է, որ վերջինս կեղծ ատեստատ է վաճառել մի աշակերտի: Այս խուզարկությունից մոտ մեկ ամիս առաջ էլ բացահայտվել է, որ նա կեղծ ատեստատ է վաճառել նաեւ մեկ այլ աշակերտի:

Սակայն այս դեպքն ուշագրավ է նրանով, որ դպրոցի տնօրենն ատեստատները տրամադրել է ոչ թե իր ղեկավարած թիվ 97 դպրոցի անունից, այլ թիվ 36 եւ թիվ 198 դպրոցների, որոնց տնօրենները տեղյակ էլ չեն եղել, որ իրենց գործընկերը իրենց կեղծ ստորագրություններով շահավետ բիզնեսով է զբաղված:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հակոբ Խրիմյանը նախկինում դատված է եղել դարձյալ նման կեղծարարության մեղադրանքով: Ի դեպ կեղծարարության գործում ներգրավված է նաեւ Թումանյանի անվան դպրոցի աշխատակցուհիներից մեկը: Խուզարկության արդյունքների վերաբերյալ մեր թղթակիցը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն այստեղից միայն հայտնել են, որ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308, 314 (պաշտոնեական կեղծիք) եւ 325 (փաստաթղթեր, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների հատկանիշներով:

Ի դեպ, նշենք, որ Հակոբ Խրիմյանը շարունակում է պաշտոնավարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ