News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային  կազմակերպությունները, մարտի 8-ի առթիվ, այսօր տոնական նվերներ` համալրված անկողնային պարագաներով, նորածնին անհրաժեշտ խնամքի միջոցներով եւ քաղցրավենիքով, բաժանել են հանրապետության ու նաեւ Երեւանի բոլոր  ծննդատներում:

Ծննդատներ այցելած հյուրերը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, մեկ առ մեկ շրջելով  սենյակներում, բոլոր կանանց շնորհավորել են մայրության բերկրանքը վայելելու եւ մարտի 8 առիթներով:

Ընդ որում ուշադրության են արժանացել ինչպես մարտի 8-ին, այնպես էլ  տոնի նախօրյակին ծննդաբերած եւ անգամ դեռեւս մայրանալ պատրաստվող եւ բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կանայք: Շնորհավորանքներ, ջերմ խոսքեր ու հայ իրականության մեջ կնոջ դերի կարեւորության մասին տեսակետներ են հնչել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների այցելած մայրաքաղաքային բոլոր ծննդատներում: Իսկ Հերմինե Նաղդալյանը վստահեցրել է, որ կանանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու հանրապետականի նմանատիպ ու այլ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ