News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Սփյուռքի 6-րդ դասարանցիները գերմանական մոդելով ընթերցանության օլիմպիադա կանցկացնեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Մրցույթի կազմակերպմանը կմասնակցեն Հայաստանի մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, Գրողների միությունը եւ Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան: Մրցույթը նախատեսվում է սկսել ապրիլի 1-ին եւ ավարտել մինչ հաջորդ ուսումնական տարին:«Ժյուրին գնահատելու է ոչ թե ընթերցանության հնչերանգը կամ սյուժեի  մանրամասները` իտելեկտուլ խաղի տարբերակով: Գնահատվելու է առաջին հերթին սերն ընթերցանության նկատմամբ եւ ընդհանուր կարդացածությունը»,-նշել է Մարտիրոսյանը: Զուգահեռաբար մրցույթն անցկացվելու է Սփյուռքի խոշոր քաղաքներում: Երկու փուլերի հաղթողները կհանդիպեն սուպերեզրափակիչում: «Այսպիսով, մենք փորձում ենք խթանել հայերենով ընթերցանությունը  նաեւ Սփյուռքի գաղթօջախներում երեխաների շրջանում»,-նշեց Ա. Մարտիրոսյանը: 

Մրցույթի դպրոցական փուլի հաղթողը РЕСО ընկերությունից ավոտմեքենայի կամ առողջության ապահովագրական պոլիս կստանա: Քաղաքային փուլի հաղթողն արդեն մրցանակ կստանա իր դպրոցի համար` գրադարանի համալրման տեսքով, ինչի պարտավորությունն ստանձնել են «ԳոսՊրոՄայնինգ» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունները, իսկ HSBC բանկը համաձայնել է  որպես պարգեւ հանձնել իր արծաթե մեդալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ