News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Հարավային Կովկասում մրցակցում են միմյանց հետ, ինչը Հայաստանին դնում է անորոշ վիճակում:  Այս մասին Iran News գործակալությանը տված հարցազրույցում ասել է իրանական «Նոր հայեցակարգ» ռազմավարական կենտրոնի  տնօրեն եւ Հայաստան-Իրան բարեկամության ընկերակցության կառավարման անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Միրգասեմ Մոմենին` ընդգծելով, որ Մոսկվան Հայաստանին համարում է Հարավային Կովկասում իր բազան, իսկ Վաշինգտոնը ցանկանում է այն լիարժեք արեւմտամետ պետություն դարձնել:

Փորձագետի կարծիքով` ակնհայտ օրինակ կարող է լինել Վաշինգտոնի վերջին հայտարարությունը` Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամություն մասին: «Այդ հավակնությունների ետեւում քաղաքականությունն է: Հարավային Կովկասը միասեռ, արեւմտամետ տարածաշրջան դարձնելու համար ԱՄՆ-ը Հայաստանի կարիքն ունի: Քանի որ Վրաստանն ու Ադրբեջանն արդեն Արեւմուտքի կողքին են: ԱՄՆ-ում ենթադրում են, որ լավագույնը էներգետիկ ոլորտի միջոցով ճնշումն է, քանի որ հասարակական կարծիքին այն հեշտությամբ է ընդունում: Նույնը չի կարելի ասել քաղաքական ճնշման մասին»,-հայտարարեց Մոմենին:

Փորձագետի խոսքով` ամերիկացիները կոնկրետ ծրագրեր ունեն Հայաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ: «Նրանք ցանկանում են Հայաստանում այնպիսի իշխանություն տեսնել, որը կապահովի նրանց ներկայությունը հանրապետությունում»,-նկատել է գործակալության զրուցակիցը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` փորձագետը նշել է, որ այդ հակամարտություւնը Արեւմուտքին պարզապես անհրաժեշտ է: «ԱՄՆ-ը ցանկանում է ապահովել իր երկարաժամկետ ներկայությունը Հարավային Կովկասում,  եւ դրա երաշխիքը հարեւան երկրների միջեւ հակասությունները, տարածաշրջանում հակամարտության առկայությունն է:  Հակամարտության գոյությունը երաշխավորում է նրանց ներկայությունը, իսկ նրանց բացակայությունն այդ ներկայությունը դարձնում է անլեգալ: Ղարաբաղյան հիմնահարցը դարձել է ԱՄՆ-ից հակամարտության կողմերի կախվածության պատճառը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով ուղիղ բանակցություններ վարեին, ապա դրանք ավելի արդյունավետ կլինեին, քան հիմա, երբ բանակցային գործընթացին հետեւում են ԱՄՆ-ը եւ Եվրոպան»,-եզրափակել է Մոմենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ