News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պաշտոնաթող գեներալՈւեսլի Քլարքը կասկած է հայտնել Սիրիայում ռազմական միջամտության նպատակահարմարության մասին. պարզ չէ,  թե որքանով վերջնական արդյունքը կհամապատասխանի ամերիկյան շահերին:

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում  նա հիշեցրել է, որ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում ուժեղ իսլամիստական տրամադրություններ են ծագել` չնայած արաբական գարնան ապստամբության ժողովրդավարական եւ արեւմտյան ուղղվածությանը:

«Այդ պետությունների ապագա կողմնորոշումն նվազ օգտակար է ԱՄՆ-ի նպատակների եւ տարածաշրջանային քաղաքականության համար, քան նախկիում», - նման եզրահանգում է արել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարը:

Այդ պատճառով էլ Սիրիայի վերաբերյալ  գեներալն առաջարկում է մի շարք հարցերի պատասխաններ տալ, այդ թվում նաեւ, թե որքան ուժեր կպահանջվեն վերջնական նպատակներին հասնելու համար, թե ինչպիսի պետություն կդառնա միջամտության արդյունքում, եւ, ամենակարեւորը, համապատասխանում են արդյոք ռազմական միջամտության ռիսկը եւ ծախսերն ԱՄՆ-ի շահերին:

Ի տարբերություն Լիբիայի` Սիրիայում ԱՄՆ-ն կարող է բախվել հզոր, ունակ ռազմական ուժերին, որոնք դեռեւս հավատարիմ են Ասադին: Ըստ նրա գնահատման` Սիրիայում  «կազմակերպված սիրիական ընդդիմություն համարյա չկա, որի հետ կարելի է համագործակցել»: Ավելին, հակամարտության ուժերում առկա են ծայրահեղական սունի  գրոհայիններ, հնարավոր է` հենց  «Ալ Կաիդայից», եւ, ամենայն հավանականությամբ, նրանց իշխանության գալը միայն հետագա ճգնաժամ կառաջացնի` միլիոնավոր քրիստոնյաների  եւ կրոնական այլ փոքրամասնությունների զանգվածային գաղթով հանդերձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ