News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է «International Crisis Group» կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Սքոթ Շիթի «Սառեցրած հակամարտություն, որը կարող է կրկին եռալ» հոդվածը` ղարաբաղյան հակամարտության մասին:

Հոդվածում հեղինակը մասնավորապես նշել է, թե ստատուս-քվոյի պահպանումն այլեւս ընդունելի տարբերակ չէ:

«Հակառակորդ կողմերը կարող են պայմանավորվել փոխզիջումների մասին՝ այսպիսով հասնելով խաղաղության, միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ուժեղացման միջոցով: Հակառակ դեպքում կարող են բռնկվել էլ ավելի ինտենսիվ բռնություններ՝ ներքաշելով տարածաշրջանում մեծ կշիռ ունեցող պետություններին», - «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, գրում է Շիթը:

«Աշխարհի պետությունների առաջնորդները պետք է մտածեն այս վտանգի մասին, ինչպես նաեւ փախստականների հոսքի, էներգամատակարարման խաթարման, ավերածությունների եւ զոհերի մասին, որոնք կդառնան մարտական գործողությունների վերսկսման արդյունքը»,- նկատել է Լորենս Սքոթ Շիթը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ