News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայերը երախտապարտ են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որ մարտի 7-ին ցանկություն է հայտնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը` հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Այդ մասին ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ, որ հրապարակել է Nouvelles d'Arménie-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին` արդարադատության նախարար Միշել Մերսյեի, խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեի եւ Ելիսեյան պալատի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի ուղեկցությամբ, հերթական անգամ պատրաստակամություն է հայտնել քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը` նա կարծում է, որ դուռը բաց է մնացել երկրորդ տեքստը ներկայացնելու համար, որը կարող է բավարարել այդ կարիքները:

Երկրորդ տարբերակը պետք է ավելի կատարելագործված լինի եւ արդյունավետ երաշխավորի դատավորի դիսկրեցիոն իրավունքը:

Իրական սահմանադրական բարդությունների դեպքում նա չի բացառում, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ կառաջարկի, որոնք հնարավոր կդարձնեն նման օրենքի համապատասխանությունը: Նա որոշել է կառավարությունում հանձնաժողով ստեղծել, որի աշխատանքին մասնակցելու են հայ համայնքի ներկայացուցիչները, օրինականացնելու նոր նախագիծը եւ ներկայացնելու այն հաջորդ հնգամյակի սկզբում, եթե վերաընտրվի:

Ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ ժխտման քրեականացումը չընդունվեց լիազորությունների ընթացիկ ժամկետում, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը շնորհակալությունէ  հայտնում պետության ղեկավարին կարճ ժամկետներում դա իրականացնելու ցանկության համար եւ ողջունում է նրա հավատարմությունը արդար գործին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ