News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը հատուկ կարգավիճակ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Այդ մասին, այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Անցած քսան տարիներին Հայաստանը ստեղծել է սեփական զինված ուժերը, ունի հզոր կադրային ներուժ: Ես չեմ հիշի մեկ այլ պետություն, որտեղ իշխանություններն այդքան լուրջ զբաղվեին անվտանգության հարցերով: Իսկապես շատ բան է արված եւ կարեւորը` կա ինչի հետ համեմատել այդ արվածը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ հայեցակարգային փաստաթղթերն առաջինը փորձարկվում են Հայաստանում:

Բորդյուժան ժամանել է Հայաստան` Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ քննարկելու ՀԱՊԿ-ի նոր ռազմավարությունն ու գործունեության պլանավորման նոր հայեցակարգը: Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, թե Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն բարձրացնել ՀԱՊԿ-ի դերը, կշիռը եւ նշանակությունը անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից: Բաղդասարյանը նշել է, թե հանդիպման ընթացքում որոշվել է շարունակել գործընթացը եւ առաջիկայում խորհրդին ներկայացնել պլանավորման նոր հայեցակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ