News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչեւ մարտի 16-ը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները պետք է տեղեկատվություն ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից:

Նրանց հաղորդագրության մեջ նշվում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կամ մարմինները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (հասցե` Գ. Քոչար 21ա) մինչեւ 2012թ. մարտի 16-ը, հանձնաժողովի համացանցային կայքում` ի գիտություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, տեղադրելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ