News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարությունը երեքշաբթի ներկայացրել է   հայկական սփյուռքի իր  Վիրտուալ թանգարանը, որը այնքան շատ փաստացի սխալներ, անհամապատասխանություններ եւ անճշտություններ է պարունակում, որ եթե դրա  նպատակը սփյուռքի  հեղինակությունը բարձրացնելն էր, ապա ճիշտ հակառակը ստացվեց: Այս մասին Asbarez-ում գրել է Արա Խաչատրյանը:
Վիրտուալ թանգարանն  ընդգծում է երկու շատ արդիական խնդիրներ. 

 1. սփյուռքի` որպես քաղաքական միավորի տարբերակման անկարողությունը, որը ձեւավորվել է արտաքսման հետեւանքով  օտար ափեր հարկադիր գաղթի, զանգվածային սպանությունների եւ Ցեղասպանության հետեւանքով, ինչպես նաեւ համայնքներով, որոնք  ի հայտ են եկել առանձին անձանց` սեփական կամքով  հայրենիքը  լքելու եւ այլ վայրում հաստատվելու արդյունքում:

2. սփյուռքի`որպես միավորի  ոչ համակողմանի ըմբռնումը, որը  պահպանում է  հայ ժողովրդի ազգային գաղափարները եւ ձգտումները, որոշ դեպքերում` դարերի ընթացքում:   

Վեբ կայքի բովանդակությունը ոչ ավելին է, եթե ոչ  տվյալների կույտ, որոնք կարող են հավաքված լինել «Google»-ում արագ որոնման արդյունքում կամ  «Վիկիպեդիայում»  հոդվածների վերամշակումից:  Ակնհայտ է, որ էական ուսումնասիրություններ չեն արվել տեղեկության հավաքման եւ արժանի բովանդակություն ստեղծելու համար:

Փոխարենը վեբ կայքը փաստերի եւ թվերի պահուստ է, որոնց մեծամասնությունը ճշգրիտ չեն եւ արժեզրկում են մեր սփյուռքային իրականությունը` հանգեցնելով այն ավելի շատ  տարբեր երկրներում բնակվող հայերի գրպաններին:  Եթե Հայաստանի անկախության հռչակումից  20 տարի անց սփյուռքը դիտարկվում է այդ լույսի ներքո, ապա  ազգի կառուցման մեր գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկը  ձախողվել է:

Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանը  վիրավորանք է սփյուռքի համար: Սփյուռքի նախարարությունը պետք է  շտկի այդ իրավիճակը` այն անմիջապես վերացնելով,  եւ եթե գերատեսչությունն իսկապես նպատակամղված է  նման կարեւոր պահուստ ստեղծել, ապա պետք է հավաքի  փորձագետներ` մեր ազգային ձգտումներին արժանի վեբ կայքի ստեղծման աշխատանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ