News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վլադիսլավ Սոկոլովին կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Ընկերությունում իր պարտականությունները Վլադիսլավ Սոկոլովը ստանձնել է 2012թ. մարտի սկզբին: Նախկինում նա նման պաշտոն է զբաղեցրել «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունում:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիսլավ Սոկոլովի աշխատանքային ուղին հիմնականում առնչվում է հեռահաղորդակցության ոլորտին ` 1999-2011 թթ. նա աշխատել է «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ընկերությունում: ՄՏՍ-ում Վլադիսլավ Սոկոլովն աշխատել է տարբեր պաշտոններում` վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մասնագետից մինչեւ մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրեն, ունենալով նաեւ մասնաճյուղերի կառավարման փորձ` Կալուգայում եւ Սանկտ-Պետերբուրգում:

«Ես ուրախ եմ ստանալ Հայաստանում Beeline թիմի հետ աշխատելու հնարավորություն եւ ղեկավարել երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը: «ԱրմենՏել»-ի արհեստավարժ կոլեկտիվի հետ մենք կշարունակենք մշակել նոր առաջարկներ եւ կամրապնդենք մեր դիրքերը երկրի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում»-, նշեց  «ԱրմենՏել»  ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վլադիսլավ Սոկոլովը:

Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, եւ դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ