News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ Ադրբեջանն, առավել եւս Հայաստանը, մասնակցեն Իրանին վնասող քայլերին: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանն, այսօր` մարտի 14-ին կայացած ասուլիսում: 

«Հայաստանը չի ուզում, իսկ Ադրբեջանը շատ է վախենում», - մեկնաբանել է փորձագետը: Ինչ վերաբերում է տվյալ հարցում Վրաստանի դիրքորոշմանը, ապա քաղաքագետը հիշեցրել է, որ աշխարհագրական դիրքի պատճառով առանց  Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի մասնակցության Վրաստանի դերը նվազագույնի է հասցվել:  Այլ բան է քաղաքական մասնակցությունը, նշել է Սերգեյ Մինասյանը:

Այդ առումով Վրաստանը կարող է  նպաստել հակաիրանական ինչ-որ քայլերի: «Սակայն չեմ կարծում, որ դա կարող է լինել ռազմական մակարդակում: Առավել եւս, որ Իրանին հարվածելու վերջնական որոշում չկա», - նշել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ