News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսահայերի հիմնական խնդիրներից է ձուլման վտանգը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանն, այսօր` մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Թիֆլիսում այդ գործընթացը ընթանում է ավելի քան մեկ դար: Փորձագետը նշել է, որ եթե 20-րդ դարի սկզբին Թիֆլիսը արեւմտահայերի մշակութային կենտրոնն էր, ապա խորհրդային շրջանում եւ դրանից հետո հայկական համայնքը արագորեն «ձուլվում է»: Ներկա պահին Վրաստանի հայկական համայնքը հայկական ամենախոշոր համայնքներից մեկն է, սակայն այն շատ խոցելի է ձուլման առումով, նշել է փորձագետը:

Պատասխանելով Վրաստանում հայկական համայնքի գործոնի վերաբերյալ հարցին` քաղաքագետը նշել է, որ հենց նույն Թիֆլիսում այն չի ասոցացվում Հայաստանի եւ նույնիսկ Ջավախքի հետ: «Դա ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական գործոնի` ավելի շատ ներքին գործոն է»,-կարծում է Մինասյանը` հավելելով, որ որոշ ասոցիացիաներ կապված են նաեւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետ, իսկ 2008-ի պատերազմը այնքան էլ դրական ազդեցություն չի ունեցել:

Փորձագետը նաեւ չի համաձայնել է այն կարծիքի հետ, որ փորձեր են արվում «հեռացնել» հայերին Ջավախքից: Ընդհակառակը, Մինասյանը կարծում է, որ հենց Ջավախքի հայերը կարող են դիմակայել թուրքական եւ ադրբեջանական ներխուժմանը, քանի որ նրանք կարող են տնտեսական եւ քաղաքական առումով խոցելի դարձնել Վրաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ