News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արման Վարդանյանը, որը ոչ վաղ անցյալում ղեկավարել է Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Նոր–Նորք համայնքն ընդգրկող թիվ 2–րդ ընտրատարածքում։

«Մինչդեռ մեզ հետ զրույցում Արման Վարդանյանը հերքեց այդ լուրերը։ Միաժամանակ մենք հետաքրքրվեցինք, թե իրականությանը համապատախանում են լուրերն այն մասին, որ ինչ–ինչ տարաձայնություններ են առաջացել Արման Վարդանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ։ Ի պատասխան՝ վերջինս հերքեց այդ լուրերը, բայց որոշակի փակագծեր՝ կապված իր եւ ԲՀԿ համագործակցության վերաբերյալ, այնուամենայնիվ, բացեց։ Ի դեպ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս հերքեց լուրերն այդ մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ չնայած Արման Վարդանյանը չի եղել ԲՀԿ անդամ, այնուամենայնիվ, կուսակցությունը բարձր է գնահատել Վարդանյանի եւ ԲՀԿ–ի միջեւ եղած համագործակցությունը»,- գրում է «168 ժամ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ