News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի երաժշտական շրջանակները թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուին խիստ քննադատության են ենթարկել, ով իր նոր ալբոմում ընդգրկել է հայկական ժողովրդական «Սարի հարս» (Սարը գելին) երգը։

Թուրքական Haber24-ի փոխանցմամբ՝  Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը հայտարարել է, թե Սեզեն Աքսուն իր նոր ալբոմում ընդգրկված հայերենով «Սարի հարս» երգի համար պիտի իրենցից թույլտվություն վերցնի, քանի որ  ճիշտ չէ այն պնդումը, թե այն հայկական երգ է։

Նշենք, որ Սեզեն Աքսուի նոր ալբոմում հայերենով «Սարի հարս» կատարման ժամանակ երգչուհուն ձայնակցում են հայկական երգչախմբի անդամները։

Սեզեն Աքսուն իր երգացանկում ունի բազմաթիվ հայկական երգեր եւ շատ անգամ կատարել է դրանք տարբեր բեմերում։ Իսկ 2 տարի առաջ նրան թույլ չտվեցին համերգներով հանդես գալ Ադրբեջանում՝ պատճառաբանելով, որ Սեզեն Աքսուի երաժշտախմբում կա հայ երաժիշտ։

Հիշեցնենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են «Սարի հարս» երգը վերագրել իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ