News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք հայտնի համաշխարհային բրենդների ներկայացուցիչներ մարտի 17-ին կհավաքվեբ Աղվերանում` քննարկելու Հայաստանում իրենց ռազմավարական ծրագրերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Կոնֆերանսի ընթացքում Dell ընկերության ներկայացուցիչները կպատմեն Հայաստանի շուկայում իրենց մոտեցումների եւ ռազմավարության մասին, ինչպես նաեւ կներկայացնեն այն ապրանքատեսակները, որոնք նախատեսված են անհատ օգտագործողների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար: 

2012 թ. ընթացքում «Մաքստրոնիկը» նախատեսում է Հայաստանում վաճառել մոտ հինգ հազար Dell դյուրակիր համակարգիչներ եւ շուկայի իր բաժինը հասցնել 15%:

Philips-ը, որ TVP Technology-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելուց հետո դարձել է հեռուստացույցներ արտադրող աշխարհի 3 խոշորագույն ըներություններից մեկը, նույնպես ակընկալում է լավ արդյունքներ նոր շուկայում: Հայ օգտագործողներին կառաջարկվի Philips-ի գերժամանակակից 3D հեռուստացույցների շարքը: Ambilight բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ նոր սերնդի հեռուստացույցներն  ապահովում են պատկերի անգերազանցելի որակ, ինտերնետ մուտք (Skype, YouTube, սոցիալական ցանցեր), ինչպես նաեւ iPad-ը հեռուստացույցին ուղղակի միացնելու հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ