News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Գերմանիայի հայերի կողմից կազմակերպվելիք բողոքի գործողությանն են միացել Գերմանիայի քրդերը, ասորիները եւ ալեւիները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայի քրդական միությունների ֆեդերացիայից հետո Գերմանիայի ասորիների միությունը եւ Գերմանիայի ալեւիների միությունների ֆեդերացիան եւս հանդես եկել հայտարարություններով, որ հանդուրժողականության համար Steiger Award մրցանակը չի համապատասխանում Էրդողանին եւ նշել, որ պատրաստվում են Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել։

Գերմանիայի ալեւիների միության գլխավոր քարտուղար Ալի Դողանը նշել է, թե հանդուժողականության համար մրցանակ հանձնելն Էրդողանին՝ ապտակ է Թուրքիայի ազգային փոքրամասնություններին։

Բողոքի ակցիաները կսկվեն Բոխում քաղաքի երկաթգծի կայարանի դիմաց մարտի 17-ին ժամը 16։00-ին։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը գրավոր հայտարարություն է տարածել, թե անթույլատրելի է՝ ոչ մահմեդականների հանդեպ անհանդուժողականությամբ հայտնի Էրդողանին տալ հանդուժողականության մրցանակ։

Թուրքիայի վարչապետին հանձնվելիք մրցանակի հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ֆելիքս Հալթը՝ շեշտելով, թե անհասկանալի է, թե ինչպես են Էրդողանին նման մրցանակ տալու, ով չի համապատասխանում մրցանակի չափորոշիչներին։

2005 թվականից հանդուրժողականության, հայրենասիրության, երաժշտության եւ մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց հանձնվում են Steiger Award մրցանակներ։ Այս տարի մրցանակաշխությունը տեղի կունենա մարտի 17-ին Բոխում քաղաքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ