News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիան վստահ է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու  անհրաժեշտության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի ցանկանում  համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն մարտի 16-ին Երեւանում Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա` Իրանը պատժամիջոցների դադարեցման հնարավորություն ունի, որի համար պաշտոնական Թեհրանին անհրաժեշտ է թափանցիկության ուղի ընտրել: Նշելով, որ Գերմանիայի համար անընդունելի է միջուկային սպառազինման առկայությունը, նախարարն ասել է, որ Բեռլինն, այնուամենայնիվ, կողմ է  երկխոսությունը «3+3» ձեւաչափով շարունակելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ