Այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովսկիյե բաբուշկի» երգչախմբի տատիկներից մեկին խանդում է պապիկը: Նա փակել է տատիկին տանը եւ թույլ չի տալիս մասնակցել փորձերին: Ասում է, որ կարոտել է:

«Պապիկը նրան թույլ չի տալիս մասնակցել փորձերին... Ասում է բավական է, ճամփորդես, երգեր երգես եւ թռվռաս: Ժամանակն է տան գործերով զբաղվել: Նա բավականին դաժան է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել են մյուս տատիկները:

Ներկայումս Նատալիա Յակովլեւան գտնվում է տանը եւ զբաղվում տնտեսությամբ, մինչդեռ խմբի մյուս անդամները փորձեր են անում:

Իսկ խմբի տատիկներից մեկն էլ ասել է. «Վատ բան մի մտածեք, պապիկն ուղղակի կարոտել է: Նատալիան միշտ նրա կողքին է եղել, չորս երեխաներին մեծացրել է, իսկ այժմ թողել է տնտեսությունը, բացի այդ պետք է փորձերի մասնակցի: Դրա համար էլ ամուսինը պայման է դրել` կամ հիմա տանը կնստես, կամ էլ ոչ մի տեղ չես գնա: Էդ ո՞նց չի գնա: Տենց բան չի լինի: Դրա համար էլ տատիկը տանն է նստել, իր սիրելի պապիկի հետ»:

Թերթի լրագրողին պապիկը տուն չի թողել: