News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Գեղամետ Պլյուս» ՓԲԸ-ն մտադիր է քրոմ պարունակող  հանքանյութերի մանրացնող-տեսակավորող գործարանը շահագործել  2012թ. ընթացքում: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Արմեն Ազիզյանը:

Հիշեցնենք, որ «Գեղամետ Պլյուս»-ը Սեւանա լճի ափամերձ Շորժայի հանքավայրում զբաղվում է քրոմ պարունակող դունիտ-պեդիդոտիտային հանքանյութերի արդյունահանմամբ: Հանքավայրում քրոմի պարունակությունը կազմում է 0,6%, հետազոտված տարածքում` 1,1%:

Գործարանում հանքանյութը պետք է մանրացվի եւ տեսակավորվի ծանր եւ թեթեւ տեսակների: Ծանր տեսակներում կպարունակվեն ինչպես քրոմի, այնպես էլ  այլ մետաղների օքսիդներ: Տեսակավորված հանքանյութը մշակման համար կուղարկվի այլ  ընկերությունների: «Գործարանում հանքանյութի  մանրացումը կիրականացվի բացառապես մեխանիկական տեխնոլոգիաներով` առանց քիմիական որեւէ մշակման, եւ նախատեսված է որպես ոչ թափոնային», – ասել է Ազիզյանը: Ներկայումս գործարանում իրականացվում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ: Ըստ գլխավոր տնօրենի` գործարանի նախագիծը եւ շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատականը ստացել են բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությունը:

«Ընկերությունը չի նախատեսում զբաղվել  քրոմի առանձին արդյունահանմամբ եւ վերամշակմամբ, քանի որ քրոմի հարստացումը կատարվում է սկսած 15%-ից, որը մեր դեպքում չկա», - նշել է Ազիզյանը: Ըստ նրա`ընկերությունն այդ նպատակների համար չէ «Վանաձոր քիմարտադրություն» ՓԲԸ-ից ձեռք բերել այդ սեփականությունը եւ կապ չունի կարբիդային վառարանի գնման գործարքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ