News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում (2012 թ. հունվարը 2011 թ. հունվարի նկատմամբ) Հայաստանում նվազել է դոլարիզացիայի աստիճանը: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հունվար ամսի տեղեկագրի տվյալները:

Հրապարակման մեջ դոլարիզացիան որոշվում է 5 հիմնական ցուցանիշներով: Դրանցից չորսը վերաբերում է ավանդների հարաբերակցությանը տարբեր մեծությունների հետ, իսկ մեկը` վարկային շուկային: Հատկանշական է, որ ավանդների մասով դոլարիզացիան նվազել է, ու միայն վարկերի մասով կա աճ:

Ստորեւ ներկայացնում ենք դոլարիզացիայի հիմնական ցուցանիշները մեկ տարվա կտրվածքով.

Առաջին. արտարժությաին ավանդների տեսակարար կշիռը փողի զանգվածում 2012 թ. հունվարին կազմում է 43.7%, նախորդ տարվա հունվարի 45.5%-ի համեմատ:

Երկրորդ. արտարժութային ավանդների կշիռը ընդհանուր ավանդների մեջ թեեւ շարունակում է մնալ բարձր` 61.7%, սակայն նախորդ տարվա համեմատ առկա է էական նվազում (66.1%-ից):

Երրորդ. ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդները ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների կառուցվածքում 59.3 %-ից իջել են մինչեւ 55.3%:

Չորրորդ. ֆիզիկական անձանց ժամկետային արտարժութային ավանդները ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների կառուցվածքում 79.5%-ից իջել են մինչեւ 75.5%:

Հինգերորդ. արտարժութային վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերի մեջ 2012 թ. հունվարին կազմում է 61.1%, նախորդ տարվա 56.8%-ի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ