News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մարտի 16-ի դրությամբ, գրանցվել է 6 հասարակական կազմակերպություն:

Հայաստանի ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, առաքելություն իրականացնելու համար գրանցվել են «Բռունցք» կազմակերպությունը` 581 դիտորդ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»` 746 դիտորդ, եւ «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» ՀԿ-ն` 466 դիտորդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գրանցվել են «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը» (4 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն (1667 դիտորդ) եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» ( 27 դիտորդ):

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են մայիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ