News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՕԵԿ-ում ցուցակի հետ կապված տարաձայնությունները շարունակվում են: «Մեր տեղեկություններով այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ: Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ Հեղինե Բիշարյանն ու Սուսաննա Աբրահամյանը միմյանց հազիվ են բարեւ տալիս, իսկ Բիշարյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակին էլ առաջվա նման չի գովում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երեւանի թիվ 191 դպրոցում»,- գրում է «Երկիր»-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ