News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, մարտի 16-ի երեկոյան, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխել 31-ամյա Էդգար Գալստյանին, ով 2011 թ. փետրվարի 26-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողություն, որը կատարվել է խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Դմիտրի Սալոմատինին, ով մարտի 14-ից Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը` կալանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ