News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար շատ ժամանակ եւ սերնդափոխություն է պահանջվում: Այս մասին «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում ասել է Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանեեւը:

Նրա խոսքով, Ղարաբաղը այն հակամարտություններից է, որոնք արագ չեն լուծվում:

«Երկու ժողովուրդների միջեւ բավական շատ արյուն է հեղվել: Դա շատ ցավոտ թեմա է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Հայաստանի համար: Ակնհայտ է, որ եթե այսօր ցանկացած քաղաքական գործիչ, մի երկրի ղեկավար գնա որեւէ ավելի լուրջ առաջընթացի եւ զիջման մյուս երկրի նկատմամբ, ապա այդ երկրում հեղափոխություն տեղի կունենա: Ուստի բոլոր քաղաքական գործիչները զբաղեցնում են ճիշտ հակառակ եւ խիստ տեսակետը այդ հակամարտության հարցում»,-հայտարարել է նա:

Փորձագետը խոսքով, պետք է ժամանակ անցնի, կրքերը հանդարտվեն, պետք է գան նոր սերունդներ, որոնք արդեն այլ դիտանկյունից կնայեն բոլոր այս իրադարձություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ