News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհայտ չարագործները համացանցում տեղադարել են սեքս-տեսանյութ` ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից  Հադիջի Իսմաիլովայի մասնակցությամբ:Ինչպես հաղորդում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, տեսանյութը ցանցում հայտնվել է այն բանից հետո, երբ Իսմաիլովան հրաժարվել է ենթարկվել Ադրբեջանում ղեկավարող Ալիեւների կլանի կոռուպցիոն գործունեության մասին նյութեր չհրապարակելու պահանջին:

Վերջին շրջանում լրագրողը հետաքննել էր Ալիեւների եւ Բաքվի կենտրոնում իրականացվող շինարարական խոշոր նախագծի միջեւ կապը:Նշվում է, որ լրագրողը մարտի 7-ին  նախազգուշական նամակ է ստացել`տեսանյութի հետ մեկտեղ: Նամակում նշվել է, որ նա կանվանարկվի, եթե չհրաժարվի իր գործունեությունից:  Մերժումից հետո ինտիմ տեսանյութը տեղադրվել է համացանցում:

«Նման գործունեությունը կարելի է համարել կառավարությունում ամենաբարձր մակարդակով կոռուպցիոն հետաքանության գործընթացում լրագրողին վարկաբեկելու խղճուկ փորձ: Այն փաստը, որ այս ամոթալի արարքի նախաձեռնողները կարողացել են թաքնված տեսախցիկ տեղադրել Իսմաիլովայի տանը, իսկ հետո ողջ մեղքը բարդել ընդդիմադիր կուսակցության վրա, վկայում է այն մասին, որ գործն առանց իշխանությունների գլուխ չի եկել», -հայտարարել է Amnesty International-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի փոխտնօրեն Ջոն Դալհյուզենը:Իրավապաշտպան կազմակերպության հետ զրուցում Իսմաիլովան հայտարարել է, թե չի պատրաստվում զիջել դիրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ