News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր` մարտի 18-ի գիշերը մայրաքաղաքի Օտյան փողոցում` հացի գործարանի մոտ,  հայտնաբերվել է  տղամարդու դիակ` ձեռքերի վնասվածքներով:  Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ մահացածը 1965 թվականի ծնված, Ծաղկահովիտի բնակիչ Էդվարդ  Հովհաննիսյանն է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի (Անզգուշությամբ մահ պատճառել) հատկանիշներով: Գործի շրջանակում ձերբակալվել է 1972 թվականին ծնված  Ա.Խրիմյանը: Կատարվում է նախաքննություն:

NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալված անձը տուժող Էդվարդ Հովհաննիսյանի ընկերն է:  Որոշ տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել հետեւայլ կերպ:  Հովհաննիսյանը եւ Խրիմյանը վերջինիս տանը թմրանյութ են օգտագործել, ինչից հետո Հովհաննիսյանի ճնշումը բարձրացել է: Ընկերոջը օգնելու համար Խրիմյանը ածելիով  կտրել է նրա երակները,  որից հետո ընկերը մահացել է, նա էլ դիակը թողնելով փողոցում` հեռացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ