News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի քրիստոնեական  թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ազգությամբ հայ կին կա:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Վերջինիս խոսքով, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է տեղեկությունը: Հայաշատ Սուլեյմանիե թաղամասում զոհված հայուհու անունը Արաքսի Պետրոսյան է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հալեպի բնակելի թաղամասերից մեկում, փոստային բաժանմունքի մոտ պայթել էր ականապատ ավտոմեքենան: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 3, վիրավորվել առնվազն 25 մարդ: Միջադեպի պատճառները ճշտվում են:Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ