News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը բանտից 25 էջանոց նամակ է ուղարկել թուրքական Taraf  թերթին՝ նշելով, թե սպանության մութ կողմերի մասին գիրք է գրում։

Սամասթը նշել է, թե գիրքը ներկայացնելու է Դինքի սպանության շուրջ մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունները՝ շեշտելով, թե պատրաստվում է 4-5 ամսվա մեջ հրատարակել այդ գիրքը։ «Որտե՞ղ են այն անձիք, ովքեր ինձ նստեցրեցին այս նավը եւ օգտագործեցին իմ անտեղյակությունը, որի պատճառով ես հանցանք գործեցի։ Ձեզ առաջինն եմ ասել, որ սպանությունից 3 ամիս մեկի հետ եմ հանդիպել, որն իր մասնակցությունն ունի Դինքի սպանության կազմակերպման մեջ։ Ես նրա մասին կգրեմ գրքում»,-գրել է Սամասթը՝ հավելելով, որ Դինքի սպանության մեջ ինքն ունի 21 տոկոս մեղքի բաժին, սակայն վճարում է 100 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ