News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի` կուսակցությունը լքելու որոշումը անձնական խնդիրներով պայմանավորված չէ:

Այս մասին, այսօր` մարտի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Կ. Հակոբյանը, հավելելով, որ եթե այն անձնական խնդիր լիներ, ինքը դա հրապարակային չէր դարձնի:

Նշենք, որ Կարինե Հակոբյանը հրաժարվել է մասնակցել «Ժառանգության» նախընտրական արշավին եւ մտադիր է լքել կուսակցությունը:

Նա նշեց, որ կողմ է ընտրացուցակներում երիտասարդության մուտքին, բայց կարծում է, որ նրանք իրենց հայացքներով պետք է  հանրությանը հայտնի, եղած լինեն, գոնե մեկ անգամ եղած լինեն Մաշտոցի պուրակում, որպես օրինակ բերելով «Ժառանգության» ցուցակում ընդգրկված Արաքս Պողոսյանին:

ԱԺ-ն, ըստ նրա, փորձադաշտ չէ, որ գնան, հետո պարզվի այդ նոր մարդիկ ազնի՞վ են, թե` ոչ:

«Ում համար են ճանապարհ հարթում, ովքեր են վաղը որոշելու մեր երկրի բախտը: Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ եւ նրանց տարբերությունն այն է, որ նրանցից շատերն են հայտնի դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով»,- ավելացրեց Կարինե Հակոբյանը: Նրա խոսքով, ինքը արդեն երկու տարի է անդամակցել է «Ժառանգությանը» եւ տարբեր խնդիրների, մոտեցումների շուրջ տարաձայնություններ է ունեցել: Օրինակ օտարաեզու դպրոցների շուրջ խնդիրը, ըստ նրա,պետք է չսկսվեր եւ ավարտվեր մեկ նամակով:

Իսկ կուսակցությունը լքելու նրա որոշումը այն բարակած թեւն էր, որը կտրվեց: Կարինե Հակոբյանը դեմ է նաեւ Մասիս Այվազյանի («Ազատ դեմոկրատներ») ընդգրկվածությանը ընտրացուցակում: Միաժամանակ, նա կարծում է, որ «Ժառանգության» ցուցակը նվազեցրեց իր ձայները:

Կ. Հակոբյանի համոզմամբ, դաշինքերը չեն ծառայում իրենց նպատակներին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վիրավորվա՞ծ է կուսակցությունից, նա արձագանքեց. «Երեւի մի քիչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ