News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում այրվում է Սանահին Սարահարթ թաղամասի թիվ 6 մանկապարտեզի տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Գնահատելով ստեղծված իրավիճակն ու հրդեհի բարդության աստիճանը՝ պահանջվել են լրացուցիչ ուժեր: Սպիտակ ու Վանաձոր քաղաքների եւ Օձուն գյուղի հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաեւ մեկ ջրատար` Ալավերդիի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ բաժնից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.20-ին, մարվել՝ 12.00-ին:

Այրվել են մանկապարտեզի տանիքի փայտե կառուցվածքները` 220 քմ մակերեսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ