News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Ադնան Չիմենն ավարտել է KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-ենթադրաբար PKK-ի քաղաքացիական կառույց)  գործով մեղադրական զեկույցը։

Թուրքական Ankarahaber կայքի փոխանցմամբ՝ KCK-ի գործով պատրաստված 2400 էջանոց մեղադրական զեկույցում թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։

Պատրաստված զեկույցում մեղադրանք է առաջադրվել 193 հոգու դեմ, որոնցից 147-ը գտնվում են կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ